Գործնական քերականություն

  1. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

:

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

Բերանդ ջուր մի՛ առ բժիշկ ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն ախշարհն ուղարկել:

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ գրողի ծոց ուղարկեցի, քան Դուք:

2.  Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

աչքով ընկավ — տեսնել

սիրտը դող ընկած — վախենալ

սիրտ տալ — սիրահարվել

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

դատարկ բան — սովորական բան

Էս քանի օրը — Հիմա նոր

3.  Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, հազիվ շնչում է: Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում է ու բարձրանում է, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում պատմում է կատարվածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է հետապնդում ու հալածում է իրեն:

Առաջին տարբերակը ավելի մի ձև ավելի պոետիկէ

4. Գրաբար 

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:

Կաքավ մի, մի սպանիր, բազմաթիվ կաքավներ քո թակարդներում, իմ ձեռքից, սիրելիներին և քո ազգականներին

3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

4. Առակն աշխարհաբար դարձրու:

Որսորդ և կաքավ

Որսորդը բռնել է կակադու և ցանկացել բաց թողնել։ Եվ կաքավն ասաց.

-Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես կարող եմ խաբել, և ես քեզ կսպանեմ:

Եվ որսորդն ասաց.

«Հիմա ձեռքս բռնիր իմ մահացածի ձեռքը, որպեսզի սպանես իմ ընտանիքին ու ընկերներիս»։

5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ի՞նչ է ցույց տալիս առակը:

5. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը․

  • Ոսկեշող աշուն, 
  • Աշնան հեքիաթը,
  • Սիրում եմ աշունը,
  • Զարմանալի աշուն, 
  • Տրամադրություն փոխացող աշուն, 
  • Աշնան գույները, 
  • Առաջարկեք ձեր վերնագիրը։  

Առաջադրանքները կազմեց՝ Տաթև Աբրահամյանը

Опубликовано Ռոբերտ Հակոբյան

Իմ անունը Ռոբերտ է, ես սովորում եմ հարավային դպրոցում ինձ իմ դասերից ամենա դուր է գալիս միայն երեք դաս 1-նը անգլերեն 2-րդ մաթեմատիկա ու 3-րդ ռուսերեն, ես ամեն երկար օրյա գնում եմ կառատ է իմ մոտ դեղին գոտի է, համարյա ամեն աղջիկը իմ դասարանում դասամիջոցի ժամը երբ տեսնում են իմ մոտ ուտելիք վազում են իմ հետեվից, ես շատ լավ գիտեմ ավստրալիաի մասին և սիրում եմ վիդեոխաղ էր խաղալ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы