Ղազարոս Աղայան Մեղուն և հավը Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.           -Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի  պետք  չես   գալիս:   - Իսկ դու, հավիկ - մարիկ, ի՞նչ ես շինում,-հարցրեց մեղուն:   - Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման  պարապ -սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս  է:   –  Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև   հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր  ձու ես  ածում:   - Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:   - Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝այսքան  կչկչալուն   մի  ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ - մարիկ:   - Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն   քիչ ես համարում:   -Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ - մարիկ:  Հարցեր և առաջադրանքներ  1. Ինչպիսի՞ն էր հավը։ Պատասխանդ հիմնավորող   նախադասությունը գունավորի՛ր։ Հավը ծույլեր անխելք կչկչան և կարծիքով վոր նա ամենա լավն է  2. Համամիտ ես մեղվի հետ։ Ինչո՞ւ։ վորովետեվ հավը աննդատ կչկչում էր մի ձվի համար և միայն ձվերերПродолжить чтение

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы